Նյու-Յորքում շարունակվող թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչի զույգերը հայտնի են:
1/4 եզրափակիչի ուղեգիր են նվաճել Ռուսաստանը ներկայացնող 2 թենիսիստ՝ Անդրեյ Ռուբլյովն ու աշխարհի 31-րդ ռակետ Կարեն Խաչանովը։
1/4 եզրափակիչի զույգերը.
- Նիկ Կիրյոս (Ավստրալիա) - Կարեն Խաչանով (Ռուսաստան)
- Մատեո Բերետինի (Իտալիա) - Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)
- Յանիկ Սիներ (Իտալիա) - Կառլոս Ալկարաս (Իսպանիա)
- Անդրեյ Ռուբլյով (Ռուաստան) - Ֆրենսիս Տիաֆո (ԱՄՆ)
US Open-ի մրցանակային հիմնադրամը 60,1 միլիոն դոլար է: Մրցաշարի գործող հաղթողը ռուս թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդևն է, որը 1/8 եզրափակիչում պարտվել էր Նիկ Կիրյոսին։