Իգա Շվյոնտեկը հաղթանակով է մեկնարկել «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնությունը։
Լեհ թենիսիստուհին առաջին փուլում Էմիլիանա Արանգոյին (Կոլումբիա, 84-րդ ռակետ) հաղթել է 6-1, 6-2 հաշվով։ Մրցախաղը տևել է 1 ժամ 1 րոպե։
Աշխարհի երկրորդ ռակետը հաջորդ փուլում կմրցի Սյուզան Լամենսի (Նիդերլանդներ, 66-րդ ռակետ) դեմ։
Այս հաղթանակով Շվյոնտեկը համաշխարհային ռեկորդ է գրանցել. նա Բաց դարաշրջանում WTA-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի առաջին փուլերում արդեն 65 անընդմեջ հաղթանակ ունի։ Նախորդ ռեկորդակիրը Մոնիկա Սելեշն էր։
IGA SWIATEK WORLD RECORD‼️
— US Open Tennis (@usopen) August 26, 2025
Iga Swiatek breaks Monica Seles’ record for most consecutive opening matches won in the Open Era. pic.twitter.com/iS9VFjfSLB


