Logo

US Open. Ոստիկանները ձերբակալել են ակտիվիստներին

15:25 / 08.09.2023Թենիս
null

Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակիչում կայացած Կորի Գաուֆ - Կարոլինա Մուխովա խաղի ժամանակ բնապահապանական ակցիա անցկացնող երկրպագուներին ոստիկանությունը ձերբակալել է (տեսանյութ), հայտնում է US Open-ի մամուլի ծառայությունը:

Ակցիայի մասնակիցներն իրենց քայլով փորձել են բարձրաձայնել կլիմայական փոփոխության վտանգները: Երկրպագուներից երեքին կազմակերպիչները կարողացել են առանց ուժային միջամտության հեռացնել «Արթուր Էշ» ստադիոնի տրիբունայից, իսկ 4-րդ երկրպագուն կարողացել է ոտքերը սոսնձել հատակին, որից հետո անհրաժեշտ է եղել բժիշկների և ոստիկանների միջամտությունը: Միջադեպից հետո ոստիկանությունը ձերբակալել է նաև մյուս 3 ակտիվիստներին, որոնց գործողության պատճառով մրցախաղն ընդհատվել էր 49 րոպե: Երկրորդ սեթի մեկնարկում տրիբունաներից ձայներ էին լսվել, որն էլ պատճառ է դարձել մրցախաղի դադարեցման համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի կոչումը կվիճարկեն աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սոբոլենկոն ու ամերիկացի Կորի Գաուֆը։ Կիսաեզրափակիչում բելառուս թենիսիստուհին երեք սեթում հաղթել էր ամերիկացի Մեդիսոն Քիզին՝ 0-6, 7-6, 7-6։ Աշխարհի 6-րդ ռակետ, 19-ամյա Կորի Գաուֆը 6-4, 7-5 հաշվով առավելության էր հասել Չեխիայի ներկայացուցիչ Կարոլինա Մուխովայի նկատմամբ։

US Open-ի կանանց մենախաղի գործող հաղթողն աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկն է, որը 1/8 եզրափակիչում պարտվել էր լատվիացի Ելենա Օստապենկոյին։ Այդ պարտության պատճառով Շվյոնտեկը կզրկվի WTA-ի դասակարգման աղյուսակի առաջին տեղից, որը զբաղեցնում է 75 շաբաթ։ Աշխարհի առաջին ռակետ կդառնա Արինա Սոբոլենկոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ