Նյու-Յորքում ավարտին մոտեցող թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղում հայտնի են եզրափակիչի մասնակիցները:
Առաջին կիսաեզրափակիչում աշխարհի 5-րդ ռակետ թունիսցի Ունս Ջաբիրը 1 ժամ 8 րոպե տևած մրցախաղում 6-1, 6-3 հաշվով հաղթել է 17-րդ ռակետ, Ֆրանսիան ներկայացնող Կարոլին Գարսիային:
Կիսաեզրափակիչ մյուս զույգում աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Սվյոնտեկը 2 ժամ 12 րոպեում 3-6, 6-1, 6-4 հաշվով առավելության է հասել աշխարհի 6-րդ ռակետ, բելառուս Արինա Սոբոլենկոյի նկատմամբ:
Կանանց մենախաղի եզրափակիչը կանցկացվի սեպտեմբերի 11-ին:
Հիշեցնենք, որ US Open-ի մրցանակային ֆոնդը կազմում է 60 միլիոն դոլար, գործող չեմպիոնը 19-ամյա բրիտանուհի Էմմա Ռադուկանուն է, որը նախորդ տարի եզրափակիչում հաղթել էր 20-ամյա կանադուհի Լեյլա Ֆերնանդեսին։


