Logo

US Open․ Յանիկ Սիները կիսաեզրափակիչում է

10:54 / 04.09.2025Այլ մարզաձևեր
null

US Open-ի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։ Իտալացին երեք սեթում 6-1, 6-4, 6-2 հաշվով առավելության հասավ իր հայրենակից Լորենցո Մուզետիի հետ պայքարում։ 

Սիները եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի Ֆելիքս Օժե Ալյասիմի հետ։ Կանադացին քառորդ եզրափակիչում չորս սեթում 4-6, 7-6, 7-5, 7-6 հաշվով հաղթել է Ալեքս դե Մինորին ու կարիերայում երկրորդ անգամ դուրս եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ: Առաջինը նույնպես US Open-ում էր 2021 թվականին։ 

Յանիկ Սիներն առաջին անգամ է իր կարիերայում մեկ մրցաշրջանի ընթացքում կիսաեզրափակիչ հասնում «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերում։ 

Մյուս կիսաեզրափակիչում միմյանց դեմ կմրցեն Նովակ Ջոկովիչն ու Կառլոս Ալկարասը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ