Logo

Ուսման. «UFC-ն չի ցանկանում կազմակերպել Մաքգրեգորի հետ մենամարտը»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:31 / 11.08.2022Խառը մենամարտեր
null

UFC-ի միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն, նիգերիացի Կամարու Ումանը հայտնել է, որ պատրաստ է մենամարտել իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ: Մաքգրեգորը կիսաթեթև և թեթև քաշային կարգերի նախկին չեմպիոն է: 

«Մաթգրեգորը կարող է մարտահրավեր նետել ինձ, սակայն նա դժվար թե համաձայնի մենամարտել: UFC-ին նույնպես ցանկություն չունի կազմակերպել այդ մենամարտը, քանի որ Քոնորը մեծ աստղ է և կարող է ընտրել իր մրցակիցներին։ Նրա հետ մենամարտելն, անկասկած, եկամտաբեր է: Եթե նման հնարավորություն լինի, առանց երկար մտածելու կստորագրեմ պայմանագիրը»,- «Նիգերիական մղձավանջի» խոսքը փոխանցում I AM ATHLETE-ը:

UFC 278-ում 35-ամյա Ուսմանն օգոստոսի 21-ին երկրորդ մենամարտն է անցկացնելու անգլիացի Լեոն Էդվարդսի հետ, որին մեկ անգամ հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ:

Քոնոր Մաքգրեգորը նախորդ մենամարտն անցկացրել է հուլիսի 11-ին UFC 264 մրցաշարի ընթացքում: ԱՄՆ ներկայացուցիչ Դասթին Պորյեի հետ մենամարտի 1-ին ռաունդում իռլանդացին ստացել էր ոտքի կոտրվածք և պարտվել տեխնիկական նոկաուտով:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ