Logo

US Open. Կարեն Խաչանովն առաջին անգամ կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Հեղինակ
FastNews
09:08 / 07.09.2022• Թենիս
null

Աշխարհի 31-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովն առաջին անգամ նվաճեց թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր։

Նյու-Յորքում շարունակվող «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարի քառորդ երզրափակիչում հայ թենիսիստը 5 սեթում առավելության հասավ Ավստրալիայի ներկայացուցիչ Նիկ Կիրյոսի նկատմամբ։ 3 ժամ և 41 րոպե տևած մրցախաղում 31-ամյա Խաչանովը հաղթեց 7-5, 4-6, 7-5, 6-7, 6-4 հաշվով։

Եզրափակիչի ուղեգիրը Կարեն Խաչանովը կվիճարկի աշխարհի 7-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդի հետ, որը նախօրեին հաղթել էր իտալացի Մատեո Բերետինիին։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 60,1 միլիոն դոլար է: Մրցաշարի գործող հաղթողը ռուս թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդևն է, որը 1/8 եզրափակիչում պարտվել էր Նիկ Կիրյոսին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ