Logo

Ուսիկը կրկին հաղթեց Ջոշուային ու պահպանեց չեմպիոնական գոտիները (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
10:05 / 21.08.2022Բռնցքամարտ
null

Ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը պաշտպանեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA Super, IBF, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները։

Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքի King Abdullah Sports City մարզապալատում կայացած ռևանշ մենամարտում 35-ամյա Ուսիկը միավորներով հաղթեց բրիտանացի Էնթոնի Ջոշուային։ Մրցավարներից երկուսն առավելությունը տվեցին ուկրաինացուն, մեկը՝ բրիտանացուն (113-115, 115-113, 116-112):

Հիշեցնենք, որ 2021 թվականին կայացած մենամարտում Ուսիկը Ջոշուային հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ (115-113, 116-112, 117-112)՝ նվաճելով բրիտանացուն պատկանող չեմպիոնական գոտիները:

Այս մենամարտի մրցանակային հիմնադրամը 80 միլիոն դոլար էր: Բռնցքամարտիկների միջև մրցանակային գումարը կբաշխվի 50/50 հարաբերակցությամբ:

Ռինգում Ալեքսանդր Ուսիկը հայտարարեց, որ ցանկանում է մենամարտել WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Թայսոն Ֆյուրիիի հետ (33 մենամարտ, 32 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 23 նոկաուտ), որը վերջերս հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։

Ալեքսանդր Ուսիկն անցկացրեց պրոֆեսիոնալ կարիերայի 20-րդ մենամարտը՝ տանելով 20-րդ հաղթանակը (13 նոկաուտ): Էնթոնի Ջոշուան ռինգ է դուրս եկել 27 անգամ (24 հաղթանակ, 3 պարտություն, 22 նոկաուտ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ