Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ներկայացրել է ազատ ոճի ըմբիշների դասակարգման թարմացված աղյուսակը: 10 քաշային կարգերում Հայաստանի հավաքական ունի 6 ներկայացուցիչ։
Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը երրորդն է 61 կգ քաշային կարգում։ Հայ ըմբիշին գերազանցում են ճապոնացի Ռեյ Հիգուչին ու իրանցի Ռեզա Ատրինաղարչին։
Աշխարհի գավաթակիր, Եվրոպայի Մ23 չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) 8-րդ տեղում է, ԵԱ-ի փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը (70 կգ) չորրորդն է, իսկ Մ23 ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Արման Ավագյանը (79 կգ)՝ 7-րդը։
Մանվել Խնձրցյանը (57 կգ) հայտնվել է 20-րդ տեղում, Հրայր Ալիխանյանը (74 կգ) 17-րդն է։