Logo

UWW-ն աշխարհի առաջնության մասին հիշեցրել է Արթուր Ալեքսանյանի լուսանկարով

23:07 / 16.08.2023• Ըմբշամարտ
Արթուր Ալեքսանյան-Ըմբշամարտի ԱԱ

Բելգրադում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկին մնում է մեկ ամիս։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) սոցցանցերում այդ մասին հիշեցրել է հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (97 կգ) լուսանկարով։

Հիշեցնենք, որ Սերբիայի մայրաքաղաքը ԱԱ-ն կընդունի սեպտեմբերի 16-24-ին։

31-ամյա Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնությունում հաղթել է 2014, 2015, 2017 ու 2022 թվականներին։ 2012-ին ու 2019-ին էլ գյումրեցի ըմբիշը դարձել է ԱԱ-ի փոխչեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ