Logo

UWW-ն Ռուսաստանի և Բելառուսի ըմբիշներին թույլ է տվել մասնակցել միջազգային մրցաշարերի

21:02 / 04.04.2023Ըմբշամարտ
UWW-Ռուսաստան-Բելառուս

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) գործադիր կոմիտեն թույլ է տվել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին մասնակցել միջազգային մրցաշարերի։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի հավաքականների ուսումնամարզական կենտրոնի տնօրեն Գեորգի Բրյուսովը։

Որոշումը կայացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) առաջարկությունից հետո: ՄՕԿ-ը մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին առաջարկել էր թույլ տալ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին չեզոք դրոշի ներքո վերադառնալ միջազգային հարթակ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Բելառուսի ըմբիշները միջազգային մրցաշարերի չեն մասնակցել նախորդ տարվա մարտի 2-ից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա