Logo

Վադիմ Հարությունյանը հրավիրվել է Հայաստանի Մ21 հավաքական

15:27 / 08.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Դերժինսկի «Արսենալի» կիսապաշտպան Վադիմ Հարությունյանն առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի Մ21 հավաքական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

20-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով է հանդես գալիս բելառուսական ակումբում, նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի «Լոկոմոտիվին»։

2024թ. մարտին Հարությունյանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Արսենալ», 2025թ. հունվարին «Լոկոմոտիվը» 30 հազար եվրոյով վերագնել է նրա տրանսֆերային իրավունքն ու ֆուտբոլիստին անմիջապես վարձավճարով տրամադրել է «Զինագործներին»։

Հարությունյանն «Արսենալում» 57 խաղում գրանցել է 4 գոլ ու 7 ասիստ։ Նա հանդես է եկել «Լոկոմոտիվի» տարբեր տարիքային թիմերում։

Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո-2027-ի որակավորման փուլի E խմբում նոյեմբերի 14-ին կմրցի Չեռնոգորիայի, իսկ նոյեմբերի 18-ն` Շվեդիայի Մ21 թիմերի դեմ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան Արմավիրում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ