Logo

Վաղարշակ Քեյանն ու Տիգրան Հովսեփյանը՝ Եվրոպայի պատանեկան չեմպիոններ

18:30 / 30.07.2023• Բռնցքամարտ
null

Ռումինիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ  Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ) դարձան ոսկե մեդալակիրներ:

Եզրափակիչում Քեյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց իտալացի Անտոնի Էլ Մոտիին ու հռչկավեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն, իսկ Հովսեփյանը 5-0 հաշվով պարտության մատնեց լեհ Օսկար Գրոձիցկիին:

Հիշեցնենք, որ եզրափակիչ են դուրս եկել և չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն նաև Արեն Խառատյանը (52 կգ), Սպարտակ Նահապետյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ) և Հայկ Ղահրամանյանը (80 կգ):

Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 19-ին և կավարտվի հուլիսի 30-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ