Logo

Վաղինակ Թամրազյանը՝ EBP չեմպիոնական գոտու տիրակալ

20:34 / 23.03.2024Բռնցքամարտ
null

Հայ բռնցքամարտիկները Shamo Boxing մրցաշարի հերթական երեկոյի ընթացքում հաղթանակներ են տարել:

Մոսկվայում կայացած երեկոյի գլխավոր մենամարտում Վաղինակ Թամրազյանը (21-8) մրցել է Զիմբաբվեի ներկայացուցիչ Բրենդոն Դենեսի (12-5) հետ: Հայ բռնցքամարտիկը 6-րդ ռաունդում հաղթել է տեխնիկական նոկաուտով և նվաճել կիսամիջին քաշային կարգի EBP չեմպիոնական գոտին։

Երեկոյի ընթացքում հայ բռնցքամարտիկներից հաղթանակներ են տարել նաև Գրիգորի Աբիոնյանը (6-0), Վլադիսլավ Հայրիյանը (7-0), Մնացական Կալաչյանը (3-0), Սամվել Եգանյանը (5-0), Տարոն Հովհաննիսյանը (1-1) և Հարություն Խաչատրյանը (1-0):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ