Logo

Վահան Բիչախչյան․ «Ես զանգ կամ նամակ չեմ ստացել․ հիմա սպասողական վիճակ է»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 31.03.2020Հայկական ֆուտբոլ
14.11.2019 Armenia U21 Ireland U21 34 - Վահան Բիչախչյան․ «Ես զանգ կամ նամակ չեմ ստացել․ հիմա սպասողական վիճակ է»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:38

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սլովակական «Ժիլինա» ակումբը երեկ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ և հայտնել, որ ֆինանսական պատճառներով սկսում է լիկվիդացիայի գործընթաց: Դա նշանակում է, որ ֆուտբոլիստները ստիպված են լինելու նոր ակումբներ փնտրել:

Ըստ հաղորդագրության՝ «Ժիլինան» էլեկտրոնային նամակներ է ուղարկել պրոֆեսիոնալ պայմանագրեր ունեցող բոլոր խաղացողներին՝ առաջարկելով ժամանակավորապես կրճատել նրանց աշխատավարձերը, սակայն թիմի առաջատարները դեմ են արտահայտվել դրան: Ակումբն էլ ստիպված նման որոշում է կայացրել:

VNews․am-ն այս կապակցությամբ զրուցել է «Ժիլինայի» և Հայաստանի Մ-21 հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի հետ:

«Անկեղծ ասած, ես էլ չեմ տիրապետում իրավիճակին: Մինչև հիմա զանգ չեմ ստացել: Խոսել եմ խաղընկերներիս հետ, նրանք էլ են սպասում նորությունների: Տեսնենք՝ ինչպես կլինի: Ես էլ զարմացա, երբ տեսա հրապարակումը: Չհասկացա՝ ինչու են նման որոշում կայացրել: Հիմա ավելի շատ սպասողական վիճակ է, կոնկրետություն չկա: Այս պահի դրությամբ իսկապես չգիտեմ՝ ինչու է այսպես եղել և ինչպես է ամեն ինչ ավարտվելու:

Կարծում եմ՝ բոլոր ֆուտբոլիստներին նույնկերպ չեն ուղարկվել այդ էլեկտրոնային նամակները: Որոշ ֆուտբոլիստների ուղարկվել է, որոշների՝ ոչ: Կոնկրետ ես մինչև հիմա չեմ ստացել: Չգիտեմ՝ կոնկրետ ինչ է նշված եղել այդ նամակների մեջ: Ես շատ լավ չեմ հասկանում իրավիճակը, բայց իմ կարծիքով՝ ովքեր էլ որ ստացել են նամակ, դա չի նշանակում, որ տվյալ ֆուտբոլիստներն արդեն հեռացել են թիմից:

Բայց հստակ ոչինչ չեմ կարող ասել, ամեն վայրկյան կարող է բան փոխվել: Դեռ ոչ ոք չգիտի՝ խաղացողներից ով կմնա, ով կգնա և այլն: Պարզ չէ՝ մրցաշրջանը կավարտենք, թե ոչ: Ամեն վայրկյան սպասում եմ նորության: Նորությունն իմանալուց հետո զրուցեցի թիմակիցներիցս մի քանիսի հետ, բայց նրանք էլ բանից անտեղյակ էին:

Կոնկրետ այս պահին Հայաստանում եմ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Ըստ նախնականի՝ ապրիլի կեսերին պիտի վերադառնամ Սլովակիա, եթե իրավիճակը չբարդանա: Մեր ֆիզպատրաստության մարզիչը մեզ մինչև հիմա անհատական մարզումներ է ուղարկում ու մարզվում ենք տնային պայմաններում: Նորմալ մարզվում ենք, ինչքանով որ թույլ են տալիս պայմանները»,- ասել է Բիչախչյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ