Ինչպես արդեն հայտնել ենք, Սլովակիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակչում «Ժիլինան» հյուրընկալվելիս 7-0 հաշվով ջախջախել է «Դոբրո Նիվային»:
Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը նորամուտն է նշել Սլովակիայի չեմպիոնի գլխավոր թիմում՝ մասնակցելով միայն երկրորդ խաղակեսին ու աչքի ընկնելով խաղադաշտ մտնելուց 2 րոպե անց՝ 47-րդ րոպեին: «Ժիլինան» պայքարը կշարունակի 1/32 եզրափակչում: Վահանը մինչ այս հասցրել էր գոլի հեղինակ դառնալ նաև «Ժիլինայի» 2-րդ թիմի կազմում, ընդ որում՝ կրկին նորամուտի մրցավեճում:
Բիչախչյանի գոլը՝ տեսանյութի 1:03-ից:

