
Սլովակիա, Ֆորտունա Լիգա, Առաջատարների Փուլ 25 տուր
28 Հունիս 2020 - 20:00
2ՄՖԿ Ռուժոմբերոկ

ՄՍԿ Ժիլինա
1 - 0 - 44`
2 - 0 - 64`
2 - 1 - 71`
«Ժիլինան» Սլովակիայի Սուպերլիգայի 25-րդ տուրում հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվել է «Ռուժոմբերոկին»:
Հյուրերի կազմում 72-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը, 75-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով:
Հայ ֆուտբոլիստը կորոնավիրուսային դադարից հետո կայացած նախորդ 2 հանդիպումներում «Ժիլինայի» կազմում մտել էր փոխարինման, իսկ Բրատիսլավայի «Սլովանի» դեմ մրցավեճում կատարել գոլային փոխանցում: Բիչախչյանն ակումբի առաջին թիմում Սլովակիայի ընթացիկ առաջնությունում, ընդհանուր առմամբ, մասնակցել է 7 խաղի՝ 6 դեպքում մտնելով փոխարինման:
«Ժիլինան» ունի 48 միավոր և չեմպիոնական խմբում գտնվող 6 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Սլովանից» հետ մնալով 13 միավորով: Վերջինս «Ժիլինայի» համեմատ դեռ մեկ մրցավեճ էլ պակաս է անցկացրել:
Էդգար Բաբայանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

