Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Լեգիայի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը վնասվածքի պատճառով դուրս է մնացել թիմի հայտացուցակից, հաղորդում է FastNews-ի թղթակիցը։
Բիչախչյանը բաց կթողնի Հունգարիայի ու Պորտուգալիայի հավաքականների դեմ հանդիպումները։
Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել «Փյունիկի» ֆուտբոլիստ Գևորգ Տարախչյանը։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


