Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվողական ոճի 18-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանի նորամուտը «Ժիլինայի» գլխավոր թիմում նշանավորվել է գոլով:
Սլովակիայի չեմպիոնը երկրի գավաթի խաղարկության 1/64 եզրափակչում մրցակցի հարկի տակ 7-0 հաշվով ջախջախել է «Դոբրո Նիվային», իսկ Բիչախչյանը հեղինակել է իր թիմի 4-րդ գոլը: Ընդ որում, «Շիրակի» մանկապատանեկան դպրոցի սանը մասնակցել է միայն երկրորդ խաղակեսին ու աչքի է ընկել խաղադաշտ մտնելուց 2 րոպե անց՝ 47-րդ րոպեին: «Ժիլինան» պայքարը կշարունակի 1/32 եզրափակչում:
Վահան Բիչախչյանը մինչ այս հասցրել էր գոլի հեղինակ դառնալ «Ժիլինայի» 2-րդ թիմի կազմում, ընդ որում՝ կրկին նորամուտի մրցավեճում:

