Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն առաջին գոլային գործողությունը կատարեց Վարշավայի «Լեգիայի» կազմում:
Գդանսկի «Լեխիայի» դեմ Էքստրակլասա լիգայի 29-րդ տուրի տնային խաղի 82-րդ րոպեին 25-ամյա Բիչախչյանը խաղադաշտ դուրս եկավ, իսկ ավելացված ժամանակի 5-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց լեհ Յան Ժիոլկովսկիին: «Լեգիան» այս գոլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթանակ կորզեց և 47 միավորով 5-րդն է:


