Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականը Կիպրոսում նվազագույն հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն ու դարձել Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի հաղթող:
Հայաստանի ազգային ընտրանու հաղթանակին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը՝ հաղթանակը նվիրելով հայ զինվորներին:
«Հիանալի օր Հայաստանի համար: Շնորհավորում եմ բոլորիս պատմական ելույթի համար ու հաղթանակը նվիրում եմ հայ զինվորներին, որոնք զոհաբերեցին իրենց կյանքը՝ հանուն մեր սուրբ հայրենիքի: Նրանք կմեծարվեն ու կհիշվեն առհավետ: Հզոր հայ ազգ»,- գրել է Բիչախչյանը:
A great day for Armenia! I congratulate all of us for this historic performance and dedicate the victory to our heroic…
Posted by Vahan Bichakhchyan on Thursday, 19 November 2020
Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստ՝ WhoScored-ի խորհրդանշական հավաքականում
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
