Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գեղեցիկ գոլ է խփել Լեհաստանի առաջնության 26-րդ տուրում:
«Կրակովիայի» դեմ տնային խաղի 87-րդ րոպեին «Պոգոնի» գյումրեցի ֆուտբոլիստը տպավորիչ հարվածով դրել է հանդիպման վերջակետը՝ 3-1: 24-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել խաղադաշտ դուրս գալուց երեք րոպե անց: Սա Բիչախչյանի 5-րդ գոլն է Լեհաստանի ընթացիկ առաջնությունում:
«Պոգոնը» 44 միավորով չորրորդն է, «Կրակովիան»՝ 28 միավորով 13-րդը:
Լեհաստանի Էքստրակլասա, 26-րդ տուր
«Պոգոն» - «Կրակովիա»՝ 3-1
Ֆրեդրիկ Ուլվեստադ, 1, Էնեո Բիտրի, 15 (ինքնագոլ), Վահան Բիչախչյան, 87 - Բենյամին Կյոլման, 3


