Logo

Վահան Բիչախչյանը կտեղափոխվի Ռուսաստան, իսկ «Ալաշկերտը» հավանական մրցակից ունի ՉԼ-ում. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 15.07.2017Հայկական ֆուտբոլ
Vahan Bichakhchyan and teammates Armenia U19 0 4 Switzerland U19 - Վահան Բիչախչյանը կտեղափոխվի Ռուսաստան, իսկ «Ալաշկերտը» հավանական մրցակից ունի ՉԼ-ում. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հուլիսի 14-ի իրադարձությունների քրոնիկոնը:

«Շիրակի» 18-ամյա հարձակվող Վահան Բիչախչյանը մեկնել է Մոսկվա և ներկա գտնվել Ռուսաստանի Սուպերգավաթի՝ «Լոկոմոտիվ» – «Սպարտակ» հանդիպմանը: Ըստ վերջին տեղեկությունների՝ պատանի ֆուտբոլիստն արդեն մոտ օրերս պայմանագիր կկնքի Ռուսաստանի մայրաքաղաքի ակումբի՝ «Լոկոմոտիվի» հետ:

«Սպարտակ» – «Լոկոմոտիվ» հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ լրացուցիչ ժամանակում «Սպարտակը» հաղթանակ է տոնել 2-1 հաշվով: Արշակ Կորյանը մնացել է պահեստայինների նստարանին:

Կայացել է Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը: Եթե «Ալաշկերտը» 2-րդ փուլում հաղթահարի «ԲԱՏԷ»-ի արգելքը (մրցակցի հարկի տակ առաջին խաղում՝ 1-1), ապա ուժերը կչափի Չեխիան ներկայացնող Պրահայի «Սլավիայի» հետ:

Մակեդոնական «Վարդարը», որտեղ հանդես են գալիս Տիգրան Բարսեղյանը և Հովհաննես Համբարձումյանը, որակավորման 2-րդ փուլում շվեդական «Մալմյոյին» պայքարից դուրս թողնելու դեպքում (մրցակցի հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1) կմրցի «Կոպենհագեն» (Դանիա) – «Ժիլինա» (Սլովակիա) զույգի հաղթողի հետ: Սլովակիայում կայացած առաջին խաղում «Կոպենհագենը» հաղթել է 3-1 հաշվով:

Ուկրաինական «Վորսկլան» պաշտոնապես ներկայացրել է իր նորեկ Գեղամ Կադիմյանին, ով տեղափոխվել է «Զարյայից»:

Xkq6wtljWXk - Վահան Բիչախչյանը կտեղափոխվի Ռուսաստան, իսկ «Ալաշկերտը» հավանական մրցակից ունի ՉԼ-ում. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Թուրքական Սուպերլիգայի նորեկ «Մալատյասփորի» գլխավոր տնօրեն Բուրակ Չակիր. «Մամուլում շատ անուններ են շրջանառվում, սակայն դրանք հեռու են իրականությունից: Մենք չենք բանակցել ո՛չ Համիտ Ալթինթոփի, ո՛չ Արաս Օզբիլիսի հետ»:

«Ստալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյան. «Համարյա նոր թիմով ենք սկսելու Ուկրաինայի առաջնությունը, երիտասարդ մի շարք ֆուտբոլիստների համար սա նորամուտի մրցաշրջան է լինելու: Կփորձենք արդյունավետ և գրավիչ ֆուտբոլ ցուցադրել, ինչպես նաև նպաստել մեր ֆուտբոլիստների առաջընթացին: Թիմի առջև որևէ կոնկրետ խնդիր առաջնությունում առայժմ դրված չէ»:

Մոսկվայի «Արարատը» պայմանագիր է կնքել 19-ամյա կիսապաշտպան Իլյա Սամոշնիկովի հետ: Նա ավելի վաղ հանդես է եկել «Պրիալիտում» և «Վելեսում»: Իլյան Ռուսաստանի երրորդ դիվիզիոնում մասնակցել է 33 խաղի՝ դառնալով 9 գոլի հեղինակ:

«Շիրակի» նախկին պաշտպան Դավիթ Մարիկյանը պաշտոնապես տեղափոխվել է «Սար-05», որը ներկայացնում է Գերմանիայի 5-րդ Բունդեսլիգան:

Ռուսաստանի Երիտասարդական լիգայի 1-ին տուրում «Ուրալը» սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվել է «Ռոստովին»: «Ռոստովի» փոխարինողների կազմից Նորիկ Մկրտչյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին, իսկ «Ուրալից» Վոլոդյա Իսրայելյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Ուրալի» փոխարինողների կազմի գլխավոր մարզիչն է Պողոս Գալստյանը:

Նույն մրցաշարի 1-ին տուրում «ԲԿՄԱ»-ի փոխարինողների կազմը մրցակցի հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Անժիի» հետ: Նաիր Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Արտյոմ Ավանեսյանը չի հայտնվել հայտացուցակում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ