Logo

Վահան Տերյանի նամակը Նվարդ Թումանյանին

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 11.08.2020ՄՇԱԿՈՒՅԹ
տերյան - Վահան Տերյանի նամակը Նվարդ Թումանյանին

 

 Ուշանում է Ձեր նամակի պատասխանը, բայց  Դուք չպիտի նեղանաք, սիրելի Նուարդ: Չեմ ուզում պատճառաբանել նամակիս ուշանալը, նախ նրա համար, որ ավելի լավ է հավատալ բարեկամներին և ոչ մի վատ բան չենթադրել այդպիսի դեպքերում: Երկար կլիներ գրել և հետաքրքրական չէ այդ ամենը, բայց առավել այն պատճառով,որ ամեն պատճառաբանություն կարելի է այս կամ այն կերպ հերքել:Այս դեպքում ես ունեմ հիմնավոր պատճառներ, եթե  միայն կարելի է հիմնավոր  համարել որևէ պատճառ: Սակայն առհասարակ կուզեի, որ կանոն լիներ մեր մեջ գրել այն ժամանակ, երբ «գրվում է», երբ կա հոգեկան և ֆիզիկական հնարավորություն: Այս ամենն ասում եմ, որ մեր մեջ դատարկ բանի համար թյուրիմացություն չպատահի: Եվ, իրավ, ինչ արժե այն նամակը, որը գրվում է միայն գրված լինելու համար:

Այս փոքրիկ նախաբանը թող սրտմտություն չպատճառի Ձեզ: Серьезно, да.  Լինենք միշտ ազատ և անկեղծ, որքան հնարավոր է: Կարծեմ կան ծաղիկներ, որոնք փակվում են երբ մոտենում ես, կամ ձեռք ես տալիս նրանց, կարծեմ կան այդպիսի ծաղիկներ: Հոգին ավելի քան այդ ծաղիկները վախենում է կեղծիքից  ու բռնությունից: Վերջերս ես այնքան եմ ամփոփվել իմ մտածումներով ու զգացումներով իմ մեջ, որ շատ քչերի հետ, գրեթե ոչ ոքի հետ, բացի Պաուլոյից, նամակագրություն չունեմ և նամակ գրելուց ետ եմ սովորել:
Իսկ պաշտոնական կամ կիսապաշտոնական նամակագրությունից գրեթե զզվում եմ: Դրա համար էլ կուզեի նամակագրության ժամանակ ինձ միանգամայն ազատ զգալ և անպատասխանատու, ինչպես ինքս իմ առջև: Հակառակ դեպքում ինձ համար կստեղծվեն շատ անախորժ մոմենտներ: Բանն այն է, որն նամակ գրելը ես համարում եմ մի զրույց, իսկ ընկերական և մտերմական զրույցի ժամանակ խոսքեր չես ընտրում և չես աշխատում խոսել տրամաբանորեն ու «խելոք», այլ զրուցում ես անբռնազբոսիկ, ազատ, առանց վախենալու և քաշվելու: Ահա թե ինչու ես ասում եմ, որ նամակը պետք է միայն այն մարդը կարդա, ում գրված է նա: Նամակում գրածիս համար ոչ ոք իրավունք չունի ինձ պատասխանատվության կոչելու, ինչպես իմ մտերմին ասած մասնավոր, ինտիմ խոսակցության համար-ինչին էլ վերաբերվի այդ զրույցը: Ահա այսպիսի ինտիմ նամակագրություն եմ սիրում ես: Ուրիշ տեսակ ՝ոչ:

Ձեր նամակը ինձ ուրախացրեց և տխրեցրեց: Ուրախացրեց,որովհետև Դուք էիք գրել այն, տխրեցրեց, որովհետև բուռն ցանկություն զգացի Ձեզ տեսնելու և ջերմ համբուրելու, իսկ Դուք չկայիք և հեռու էիք…

Եվ հիշեցի ես հորդ անձրևի տակ
Սլացող կառքը, որ տանում էր մեզ,
Եվ քո խոսքերի կարկաչունն արագ,
Եվ քո աչքերի փայլը հրակեզ…

Մտաբերեցի և՜ «Եդեմ» այգին,
Եվ համբույրները տարփոտ գգվանքում,
Երբ հրահրում է կուրծքըս քո կրծքին
Մի բոցով այրում հոգիս քո հոգում …

Եվ հրաժեշտը մեր տխուր ու ցուրտ,
Երբ մենք անկարող գրկել մեկմեկու,
Ձեռք էինք պարզում սառն ու անխորհուրդ,
Որպես առօրյա ծանոթներ երկու…

Բայց գուցե մնաց և քո հոգու մեջ
Մի տխուր նվագ,լուսեղեն մի հուշ,
Որպես սիրելի պոետից մի էջ,
Որ ժպտում է միշտ գգվանքով անուշ…

Չկարծեք, սիրելի Նվարդ, որ ես սովորություն ունեմ իմ նամակները «պոեզ»-ներով զարդարելու: Քավ լիցի: Այս էքսպրոմտը վաղուց  «լեզվիս վրա»  էր, ինչպես ասում են դուրս թռավ: Այս «պոեզ»-իս ներող աչքերով նայեցեք և խիստ մի դատեք: Գուցե ապագայում նա ավելի շնորհալի հագուստով ու ձևով ներկայանա  Ձեզ, թեև նա նույնը կլինի (եթե միայն« համաձայնի» փոխվել): Թող Ձեր անուշ աչքերը սիրով ընդունեն իմ այս տխուր թռչնակին:
Դուք ուզում եք, որ «այն գրքույկը» ղրկեմ, բայց ես առայժմ չեմ ղրկում: Գուցե ինձ հաջողվի մի ավելի լավ հիշատակ ղրկել Ձեզ, երբ այս չոլ երկրից դուրս գամ լույս աշխարհ: Համենայն դեպս ես երբեք չեմ զլանա Ձեզ «մնայուն» հիշատակ նվիրելուց, եթե միայն Ձեր մեջ«մնայուն» լինի այդպիսի հիշատակ ունենալու և մոռացության ցանկություն չզգաք դեպի իմ հիշատակը: Այդպես եմ ասում, որովհետև իմ սիրտը տխուր է այսօր, թեպետև պայծառ տխրությամբ: Ահա մեր սարերն էլ այսօր մշուշով են պատել իրենց բարձր գլուխները, որովհետև իմ սիրտը տխուր է:

Այո,ես այդպես եմ կարծում: Серьезно, да!
Սեղանս զարդարված է այդ կապույտ ու կանաչ սարերի վայրի, քնքուշ ծաղիկներով: Շատ են, անունները չգիտեմ: Մի առանձին փունջ էլ կա անմոռուկներից: Ահա այդ փնջից ուղարկում եմ մի սիրուն ու լավ աղջկա մի քանի ծաղիկ, որ նա ինձ չմոռանա… Եվ եթե այդ սիրուն ու լավ աղջիկը մեր սարերում լիներ ինձ հետ, գիտեք որքան լավ կլիներ-ես պիտի ասեի նրան. «սիրուն աղջիկ, տեսնում ես-ահա մեր սարերը լա՜յն ու բաց, տեսնում ես որքան ծաղիկ կա այնտեղ-ահա այդպես լայն ու բաց է և իմ սիրտը և այնտեղ ավելի շատ ծաղիկներ կան քեզ համար, քան այս սարերում բարձր, և դաշտերում լայն, որովհետև ես այս սարերի զավակն եմ և այս դաշտերի մանուկը»: Այդպես կասեի ես այն սիրուն աղջկան, եթե նա մեր սարերում լիներ ինձ հետ,այն աղջկան, որին այսօր ուղարկում եմ մի քանի ծաղիկ մեր սարերից, մի քանի անմոռուկ, որ նա ինձ չմոռանա…

Բայց կուզեի,որ այդ աղջիկը ինձ «սենտիմենտալ» տղու տեղ չդներ:

Серьезно, да. Մինչև վստահելի մարդ չգտնեմ, չեմ կարող նամակը ուղարկել քաղաք՝ փոստ: Ինձ ասեցին, որ վաղը մեկը քաղաք է գնում, բայց ես վախենում եմ, ուստի շատ կուզենայի իմանալ, արդյոք հասավ սույն ուղերձը նաև նրա համար, որ ուզում եմ Ձեզանից մի լուր իմանալ: Ի դեպ, որտեղ եք լինելու ամառը:

Ձեր Վ.Տ.


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Լրահոս

19:24 / 10.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Չելսիի» դարպասապահը տեղափոխվեց «Ման. Սիթի»

Պաշտոնական
18:59 / 10.06.2025 • Թենիս

Մաքինրոյ. «Ալկարասն ու Սիները ֆավորիտ կլինեին լավագույն Նադալի դեմ խաղում»

18:18 / 10.06.2025 • Ֆուտբոլ

«Արարատ-Արմենիայի» նոր հարձակվողը. նա եվրագավաթում 2 գոլային գործողություն է կատարել

Պաշտոնական
17:49 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Ջոբ Բելինգհեմը՝ «Բորուսիայի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
17:32 / 10.06.2025 • Ֆուտբոլ

6, 30, 40 և 88 խաղ. «Արարատը» հայտարարեց 3 ֆուտբոլիստի հեռանալու մասին

Պաշտոնական
16:57 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Մոտան հեռանում է «Նոայից», ակումբն արդեն պայմանավորվել է այլ մարզչի հետ

16:19 / 10.06.2025 • Ֆուտբոլ

«Հավաքականի մարզիչը չի կարող արդարացումներ փնտրել». Սպալետի

15:45 / 10.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Հայաստանի հավաքականի ամենաարագ գոլը, Սպերցյանի առաջին դուբլը. Չեռնոգորիա - Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

Բացառիկ
15:16 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Պրոբեժ. «Ես այլ տարբերակ չունեի, ուստի հեռախոսով խոսեցի Ռոբերտի հետ»

14:47 / 10.06.2025 • Ֆուտբոլ

«Նոան» նոր պայմանագրեր է կնքել Հայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստների հետ

Պաշտոնական
14:29 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Լևանդովսկի. «Մարզիչը խախտեց մեր պայմանավորվածությունը»

13:55 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Կլոպի անվանի օգնականը՝ Գվարդիոլայի շտաբում

Պաշտոնական
13:08 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչը հրաժարագին կվճարի, որ հեռանա ակումբից

Պաշտոնական
12:56 / 10.06.2025 • Ֆուտբոլ

«Չելսին» 14 միլիոն եվրոյով տրանսֆեր կատարեց

Պաշտոնական
12:28 / 10.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բավարիայի» տնային մարզաշապիկը 2025/26 մրցաշրջանում

11:53 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Վանի» նախկին ֆուտբոլիստը տրանսֆերային իրավունքը վաճառվել է խոշոր գումարով

11:15 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Przegląd Sportowy. Հավաքականի ֆուտբոլիստները տոնել են Լևանդովսկիին ավագի թևկապից զրկելը

10:55 / 10.06.2025 • Հոկեյ

fastnews-video-icon
Ծեծկռտուք՝ 5-ը 5-ի դեմ. խելահեղ հաշիվ և իրադարձություններ NHL-ի եզրափակիչում

10:27 / 10.06.2025 • Ֆորմուլա 1

Իսպանիան՝ 2 քաղաքով, Մոնակոյի ամիսը փոխվեց. Ֆորմուլա 1-ի օրացույցը 2026-ին

Պաշտոնական
00:49 / 10.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱ-2026-ի որակավորում. Իտալիան Սպալետիի գլխավորությամբ վերջին խաղում հաղթեց, Նորվեգիայի չորրորդ անընդմեջ հաղթանակը

00:17 / 10.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Վան'տ Սխիպ. «Կարծում եմ` կարողացանք որոշ գործոններում բարելավել մեր խաղը»

23:49 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հայաստանի ազգային հավաքականը մարտական ոչ-ոքի գրանցեց Չեռնոգորիայի դեմ խաղում

23:20 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
38-ամյա Դմիտրի Պայեն հեռացել է «Վասկո դա Գամայից»

Պաշտոնական
22:58 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Բետիսը» «Նապոլիից» ձեռք է բերել Նաթանի տրանսֆերային իրավունքը

Պաշտոնական
22:16 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սպերցյանն առաջին րոպեին գոլ խփեց, Չեռնոգորիան պատասխանեց

21:58 / 09.06.2025 • Ըմբշամարտ

Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Հայաստանի երկու ներկայացուցիչ եզրափակիչում է

21:35 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռայան Աիտ-Նուրին` «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
21:14 / 09.06.2025 • Սամբո

fastnews-photo-icon
Հայաստանի սամբիստները ևս 5 մեդալ են նվաճել աշխարհի գավաթում

20:50 / 09.06.2025 • Ֆուտբոլ

Չեռնոգորիա - Հայաստան. մեկնարկային կազմերը

20:36 / 09.06.2025 • Ֆուտբոլ

9 ֆուտբոլիստ ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

Պաշտոնական
20:20 / 09.06.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Թենիսի Հայաստանի հավաքականը կմասնակցի Դևիսի գավաթին

19:54 / 09.06.2025 • Ֆուտբոլ

«Աթլետիկոն» և Կլեման Լանգլեն պայմանագիր են կնքել

Պաշտոնական
19:40 / 09.06.2025 • Ֆուտբոլ

«Ես կսպանեմ քո ամուսնուն, եթե նրան փողոցում տեսնեմ». Մորատայի կինը սպառնալիքներ է ստացել

19:09 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Գևորգ Տարախչյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
18:35 / 09.06.2025 • Ֆուտբոլ

The Athletic. Երեք մասնագետ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

18:09 / 09.06.2025 • Ֆուտբոլ

Քրիստիան Կիվուն` «Ինտերի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական
17:54 / 09.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Օսիմհենը մերժել է «Ալ Հիլալի» հերթական առաջարկը

17:12 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ռեալն» առաջին մարզումն է անցկացրել Ալոնսոյի գլխավորությամբ

16:49 / 09.06.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Ալկարասը կատարյալ ու անհավատալի ճշգրտությամբ կրկնել է Նադալի ցուցանիշը

16:18 / 09.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ռայան Շերկին կտեղափոխվի «Ման. Սիթի»

Հարցում

Աղյուսակներ