Լեհաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Պոգոնը» հյուրընկալվելիս մրցել է «Բիելսկո Բիալայի» հետ և հաղթել հետխաղյա 11-մետրանոցներով։
Խաղի հիմնական ժամանական ավարտվել է 2-2 հաշվով, լրացուցիչ ժամանակում թիմերը խփել են մեկական գոլ։ Հաղթողը որոշվել է 11-մետրանոց հարվածաշարում, որում 12-11 հաշվով հաղթել են «Պոգոնի» ֆուտբոլիստները:
«Պոգոնի» կազմում 60-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որն ավելացված ժամանակի երկրորդ րոպեին գոլային փոխանցում է կատարել սլովենացի հարձակվող Լուկա Զահովիչին, որը հեթ-տրիկի հեղինակ է դարձել այդ խաղում:
Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Վահան Բիչախչյանն իրացրել է 2 դիպուկ հարված։
Լեհաստանի գավաթ, 1/16 եզրափակիչ
«Բիելսկո Բիալայ» - «Պոգոն»՝ 3-3 (11մ՝ 11-12)
Տոմաշ Նովակ, 56, Շեպան Մուչա, 65, Սեվերին Կապուտա, 110 - Լուկա Զահովիչ, 67, 90+2, 95


