Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ:
37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։
2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» Գևորգյանի գլխավորությամբ նվաճել է Հայաստանի Գավաթը։
Կարդացեք նաև՝
- «Ալաշկերտից» 24 ֆուտբոլիստ է հեռացել
- Ալեքսեյ Բալիբերդինը` «Ալաշկերտի» գլխավոր տնօրեն
- Տիգրան Մկրտչյանը` «Ալաշկերտի» փոխնախագահ
- Անտոն Զինգարևիչն ու Բագրատ Նավոյանը պայմանագիր են ստորագրել. «Վանում» սկսված նախագիծը կշարունակվի «Ալաշկերտում»
- Ամենացածր արդյունավետությունը թիմի պատմության մեջ. «Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով