Logo

Վահե Գևորգյանը` Հայաստանի տարվա լավագույն մարզիչ

19:32 / 26.12.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է ֆուտբոլի «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի քվեարկության արդյունքները։ 

13 ձայնով լավագույնը Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն է։ Նրա գլխավորած թիմը 29 միավորով «Փյունիկի» և «Ուրարտուի» հետ 2-4-րդ տեղերն է բաժանում Fastex Պրեմիեր լիգայում:

2025թ. ընթացքում Գևորգյանն աշխատել է նաև Չարենցավանի  «Վանում»։ Մարզային ակումբը 2024/25 մրցաշրջանի արդյունքներով Fastex Պրեմիեր լիգայում զբաղեցրել էր 5-րդ տեղը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ստացել է 9 ձայն, «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ 3 ձայն։

Քվեարկության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ