Լրացել է «Ալաշկերտի» ու գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի պայմանագրի ժամկետը։ Կողմերը որոշել են չերկարաձգել պայմանագիրը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Վահե Գևորգյանն «Ալաշկերտին» միացել էր 2022 թվականի դեկտեմբերին։ Նրա գլխավորությամբ երևանյան ակումբն անցկացրել է 57 հանդիպում, տարել 24 հաղթանակ, կրել 24 պարտություն ու գրանցել 9 ոչ-ոքի։
Մարզչական կարիերայի ընթացքում 36-ամյա մասնագետն աշխատել է «Փյունիկի» և «Ուրարտուի» համակարգում, Երևանի «Լոկոմոտիվում», Վանաձորի «Լոռիում», ռուսական «Վիստայում» ու Վայքի «Նորավանքում»։ 2022/2023 մրցաշրջանում «Նորավանքը» նրա գլխավորությամբ դարձել էր Հայաստանի գավաթակիր։


