Logo

Վալդանո. ««Ռեալը» մտածում էր, թե Մբապեի հետ կհաղթի առանց վազելու, իսկ «Բարսան» սկսեց վազել»

14:57 / 29.04.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Խորխե Վալդանոն կարծիք է հայտնել «Արքայական ակումբի» ու «Բարսելոնայի» մոտեցումների տարբերության մասին, հաղորդում է Marca-ն:

««Բարսելոնան» չգիտեր, թե ինչպիսին կլինի մրցաշրջանը, որովհետև «Ռեալը» ոչ միայն հաղթել էր Չեմպիոնների լիգան ու Լա լիգան, այլ նաև պայմանագիր էր կնքել Մբապեի հետ: Բայց հենց այդ պահին մադրիդցիները մտածեցին. «Մենք ամեն ինչ հաղթել ենք առանց Մբապեի, իսկ նրա հետ կհաղթենք նույնիսկ առանց վազելու»:

Այդ ժամանակ «Բարսելոնան» ճիշտ հակառակ հետևությունն արեց. «Մենք արթնանում ենք, վազում, զոհողության գնում, այլապես հիմարի տեսք կունենանք»:

Եվ հիմա տեսնում ենք արդյունքը: Այդ թիմը 100 տոկոսով նվիրվում է իր գործին, իսկ «Ռեալը», այդքան վերելքներ ու վայրէջքներ ունենալով, միևնույն է ապրիլի դրությամբ այդպես էլ չգտավ իր խաղն ու մեկնարկային կազմը»,- ասել է արգենտինացին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ