Logo

Իսպանական ակումբը Կավանիին պայմանագիր է առաջարկել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
19:58 / 23.08.2022• ՍՊՈՐՏ
null

Իսպանական «Վալենսիան» շարունակում է տրանսֆերային պայքարն Ուրուգվայի հավաքականի 35-ամյա հարձակվող Էդինսոն Կավանիի համար:

Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով, իսպանական ակումբն ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Կավանիին առաջարկել է 1 տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Միաժամանակ, Կավանին ևս լրջորեն դիտարկում է իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմ տեղափոխվելու տարբերակը: 

Ուրուգվայցու ծառայություններով հետաքրքրված է նաև իսպանական «Վիլյառեալը»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը կարող է տեղափոխվել արգենտինկան «Բոկա Խունիորս»:

Հիշեցնենք, որ ուրուգվայցի ռմբարկուն նախորդ 2 մրցաշրջաններն անցկացրել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», որի հետ պայմանագրի ժամկետը սպառվել էր հուլիսի 1-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ