Logo

«Վալենսիան» հրաժեշտ կտա Էդինսոն Կավանիին

17:26 / 28.06.2023Ֆուտբոլ
null

Իսպանական «Վալենսիան» ծրագրում է խզել պայմանագիրն ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի հետ, հաղորդում է Diario AS-ը:

36-ամյա ֆուտբոլիստը 2022 թվականի ամռանն է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Վալենսիա», որի կազմում անցկացրած 28 խաղում խփել է 7 գոլ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կավանին կարող է տեղափոխվել Թուրքիայի առաջնություն: Նրա ծառայություններով հետաքրքրված է «Ադանա Դեմիրսպորը», որը շուտով կգլխավորի հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Պատրիկ Կլյույվերտը:

Կարիերայի ընթացքում ուրուգվայցին խաղացել է նաև ֆրանսիական ՊՍԺ-ում, իտալական «Նապոլիում», «Պալերմոյում», Ուրուգվայը ներկայացնող «Դանուբիոյում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ