Logo

«Վալենսիան» պաշտոնանկ արեց գլխավոր մարզչին

19:21 / 23.12.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանական «Վալենսիան» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Ռուբեն Բարախային, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

49-ամյա մասնագետը «Վալենսիան» մարզում էր 2023 թ. փետրվարից։ Ակումբը նրա գլխավորությամբ 78 խաղում տարել է 26 հաղթանակ, գրանցել 20 ոչ-ոքի, կրել 32 պարտություն։

Վալենսիական ակումբն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 17 խաղում վաստակել է միայն 12 միավոր և նախավերջին` 19-րդ տեղում է։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ