Logo

Relevo. «Վալենսիայի» դեմ խաղում «Ռեալի» դարպասը կպաշտպանի Ֆրան Գոնսալեսը

11:14 / 04.04.2025Ֆուտբոլ
null

Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի «Ռեալ» - «Վալենսիա» խաղում մադրիդցիների դարպասը կպաշտպանի «Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» 19-ամյա դարպասապահ Ֆրան Գոնսալեսը, հայտնում է Relevo-ն:

Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում մկանային վնասվածք ստացած Անդրեյ Լունինը շարքից դուրս է մնացել մի քանի շաբաթով:

Թիմի հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան էլ մկանային խնդիրներով է վերադարձել Բելգիայի հավաքականից և կարող է բաց թողնել 3-րդ անընդմեջ խաղը:

Կառլո Անչելոտին փորձում է խուսափել ռիսկերից և ցանկանում է բելգիացուն մեկնարկային կազմում տեսնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Արսենալի» դեմ առաջին մրցավեճում:

Ֆրան Գոնսալեսը, որին անվանում են նոր Իկեր Կասիլյաս, այս մրցաշրջանում «Ռեալի» հայտացուցակում ընդգրկված է եղել 35 անգամ, սակայն չի ստացել խաղաժամանակ:

«Ռեալ» - «Վալենսիա» խաղը կկայանա ապրիլի 5-ին և ժամը 18:10-ից կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում ու  Fast TV   հավելվածում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ