Logo

«Վալենսիայի» կանանց երիտասարդական թիմի մարզիչը և իր 3 երեխաները մահացել են

21:56 / 27.12.2025Ֆուտբոլ
null

Իսպանական «Վալենսիայի» կանանց երիտասարդական թիմի մարզիչ Ֆեռնանդո Մարտինը և իր 3 երեխաները մահացել են:

Մարտինն իր ընտանիքի հետ նավով մեկնելիս է եղել Կոմոդո կղզի: Օդերևութաբանության, կլիմայագիտության և երկրաֆիզիկայի գործակալությունը կանխատեսել է լավ եղանակ, սակայն տեղի է ունեցել օդերևութաբանական անոմալիա, ինչի արդյունքում առաջացել են երկու մետր բարձրությամբ ալիքներ։

Նավը պատրաստ չի եղել այս պայմաններին և խորտակվել է։ Փրկարարներին հաջողվել է փրկել 7 մարդու, այդ թվում՝ մարզչի կնոջը և դստերը, սակայն Մարտինը և նրա մյուս երեք երեխաները զոհվել են։

Իսպանիայի Լա լիգայի ակումբները ցավակցություն են հայտնել «Վալենսիային»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ