Logo

«Վալենսիայում» կարող է մարզչական փոփոխություն տեղի ունենալ

15:51 / 14.12.2024Ֆուտբոլ
null

Իսպանական «Վալենսիան» դիտարկում է գլխավոր մարզչի պաշտոնից Ռուբեն Բարախային ազատելու տարբերակը, հայտնում է Marca-ն։

Ակումբն անհաջող մրցելույթներով է աչքի ընկնում և Լա լիգայի 17-րդ տուրի «Վայլադոլիդին» դեմ խաղում (0-1) կրել է երրորդ անընդմեջ պարտությունն ու 10 միավորով մրցաշարային աղյուսակի վերջին` 20-րդ տեղում է։ Դա «Վալենսիայի» պատմության մեջ վատագույն արդյունքն է մեկնարկային 15 խաղում։

49-ամյա Բարախան նախորդ ամռանը մինչև 2026 թ. հունիսի 30-ը երկարաձգել է պայմանագիրը «Վալենսիայի» հետ։ Համաձայնագրում առկա է նաև հեռացման դեպքում 5 միլիոն եվրոյի փոխհատուցման կետ, այդ պատճառով ակումբի սեփականատեր Պիտեր Լիմը դեռ չի շտապում Բարախային հեռացնել։

Իսպանացի մասնագետը «Վալենսիան» գլխավորում է 2023 թ. փետրվարից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա