Logo

Վալերի Ալեքսանյանը համալրել է «Ալաշկերտի» մարզչական շտաբը

17:54 / 27.06.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ալաշկերտի» մարզչական շտաբը համալրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Վալերի Ալեքսանյանը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

38-ամյա մասնագետը աշխատել է Հայաստանի նորընծա չեմպիոն և գավաթակիր «Ուրարտուի» համակարգում, ընդգրկված է եղել «Նոայի» մարզչական շտաբում:

Ալեքսանյանը երկար տարիներ խաղացել է Հայաստանի հավաքականում, հայկական և իրանական թիմերում:

Հիշեցնենք, որ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված առաջնությունում Վահե Գևորգյանի գլխավորած թիմը զբաղեցրել էր չորրորդ տեղը ու նվաճել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ