Logo

Վալերի Կարպին. «Հայաստանի հավաքականի առաջարկն ուներ իր առավելությունները»

14:23 / 21.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Ռուսաստանի ազգային հավաքականի և «Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոսել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ բանակցությունների մասին:

«Հայաստանի հավաքականի հետ բանակցություններ եղել են, սակայն մտածեցի, ուշադրության տակ առա «Ռոստովի» և Ռուսաստանի հավաքականի հետ պայմանագրերս ու հրաժարվեցի: Այդ առաջարկն ուներ իր առավելությունները, քանի որ Հայաստանի հավաքականը մասնակցում է Եվրո-2024-ի ընտրական փուլին: Դա կարող էր վճռորոշ հանգամանք լինել ընտրության հարցում, սակայն ի վերջո որոշեցի, որ այդ տարբերակը ճիշտ չէր լինի «Ռոստովի» և Ռուսաստանի հավաքականի նկատմամբ»,- հայտարարել է 54-ամյա մասնագետը «Фабрика футбола» յութուբյան ալիքի եթերում:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարից Հայաստանի ազգային հավաքականը գլխավորում է Ալեքսանդր Պետրակովը։ Ուկրաինացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 25-ին՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունելով Թուրքիայի թիմին։ Երեք օր անց Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսի թիմի հետ: Եվրո-2024-ի ընտրական փուլում Ալեքսանդր Պետրակովի թիմի մրցակիցներն են նաև Խորվաթիան, Ուելսը և Լատվիան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ