Logo

Վալերի Կարպինը հեռացել է պաշտոնից

19:54 / 18.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Վալերի Կարպինը հեռացել է Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

56-ամյա մասնագետը սեփական ցանկությամբ է հեռացել մոսկովյան ակումբից։

«Դինամոն» Կարպինի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 22 խաղում տարել է 8 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի, կրել 9 պարտություն։ Ակումբում նրան փոխարինել է օգնական Ռոլան Գուսևը, որը նշանակվել է գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։

Կարպինը 2021թ. հուլիսից մարզում է նաև Ռուսաստանի ազգային հավաքականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ