Logo

Վալերի Կարպինը ստացել է Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկ

12:09 / 07.11.2022Հայկական ֆուտբոլ
Վալերի Կարպին

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը գործող պայմանագիրը երկարաձգելուց առաջ բանակցություններ է վարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, հաղորդում է championat.com-ը։

«Բանակցություններն անցել են դրական նոտայով, բավական հստակ էին, սակայն Կարպինը որոշել է մնալ Ռուսաստանի հավաքականում»,- ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Նոյեմբերի 5-ին Վալերի Կարպինը Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ կնքել էր նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2024թ․ ամառ։ Ռուս մասնագետը 2021թ․ հուլիսից է գլխավորում Ռուսաստանի հավաքականը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը սեպտեմբերի 28-ից թափուր է իսպանացի Խոակին Կապառոսի հեռանալուց հետո։

Այս ամիս Հայաստանի հավաքականը կանցկացնի 2 ընկերական հանդիպում՝ նոյեմբերի 16-ին հյուրընկալվելով Կոսովոյին, իսկ 3 օր անց՝ Ալբանիային։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ