Logo

Վալերի Ծառուկյան. «Ռոնալդինյոյի խաղաոճն ինձ համար էտալոն է»

21:33 / 15.11.2024Ֆուտբոլ
null

Ռուսական «Նիժնի Նովգորոդի» հայ կիսապաշտպան Վալերի Ծառուկյանի համար կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոյի խաղաոճն էտալոն է:

«Ես դիտում եմ Ռոնալդինյոյի մասնակցությամբ խաղերի տեսագրությունները, նրա խաղաոճն ինձ համար էտալոն է: Բայց նրան կրկնօրինակելը շատ դժվար է, ուստի խաղաոճով փորձում եմ նմանվել Էդեն Ազարին»,- ասել է 23-ամյա ֆուտբոլիստը «Чемпионат»-ին:

Ընթացիկ մրցաշրջանում Ծառուկյանը ռուսական թիմի կազմում մասնակցել է 17 խաղի, դարձել չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ