Logo

Վալերի Ծառուկյանն առաջին գոլն է խփել ՌՊԼ-ում

23:28 / 22.07.2024Ֆուտբոլ
null

«Նիժնի Նովգորոդի» եզրային հարձակվող Վալերի Ծառուկյանն առաջին գոլն է խփել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում:

Կազանի «Ռուբինի» դեմ Ռուսաստանի առաջնության առաջին տուրի տնային խաղում 22-ամյա Ծառուկյանը 71-րդ րոպեին հաշիվը դարձրել է 2-3: Հայ ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ:

«Նիժնի Նովգորոդը» պարտվել է 2-4 հաշվով: «Ռուբինի» կազմում խաղին չի մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, որն ապաքինվում է վնասվածքից:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, առաջին տուր

«Նիժնի Նովգորոդ» - «Ռուբին»՝ 2-4

Ժե Տուրբո, 3, Վալերի Ծառուկյան, 71 - Միրլինդ Դակու, 4, Ալեքսանդր Զոտով, 33, Վալենտին Վադա, 42, Դմիտրի Կաբուտով, 90+1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ