Աստրախանի «Վոլգարի» հայ հարձակողական ոճի կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը կարիերան կշարունակի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի բրոնզե մեդալակիր Վլադիկավկազի «Ալանիայում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Կողմերի միջև կնքվել է պայմանագիր՝ 3+1 տաբերակով:
«Վոլգարի» երկրպագուները 21-ամյա Վալերի Ծառուկյանին ճանաչել են ավարտված մրցաշրջանի լավագույն խաղացող: Նա 84 խաղում խփել էր 9 գոլ, կատարել 12 ասիստ:
Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսից Վլադիկավկազի «Ալանիայում» էր խաղում Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Արթուր Գալոյանը, որը օրեր առաջ համալրել է Կալինինգրադի «Բալթիկան»:


