Լա լիգա 2-ի (նախկինում՝ Սեգունդա) ավարտված մրցաշրջանի արդյունքներով՝ «Ալմերիան» ու «Վալյադոլիդն» զբաղեցրին համապատասխանաբար 1-ին և 2-րդ տեղերն ու վերադարձան Լա լիգա:
Նշենք, որ «Վալյադոլիդը» նախորդ մրցաշրջանում էր դուրս մնացել Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնից, իսկ «Ալմերիան» Պրիմերայում չի խաղացել 2015 թվականից:
«Վալյադոլիդի» սեփականատերը «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի լեգենդար նախկին հարձակվող Ռոնալդոն է:
Լա լիգայի ավարտված մրցաշրջանի հաղթողն «Արքայական ակումբն» է:


