Ֆուտբոլի կանանց Հայաստանի չեմպիոն «Հայասան» սկսում է պայքարը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։
Սլովենիայի Մուրսկա Սոբոտա քաղաքում անցկացվող նոկաուտ մինի-մրցաշարի առաջին խմբի կիսաեզրափակիչում «Հայասան» կմրցի իսլանդական «Վալյուրի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 13:00-ին:
Հաղթանակի դեպքում Հայաստանի չեմպիոնը եզրափակիչում կհանդիպի «Պոմուրյե» (Սլովենիա) - «Շելբուրն» (Իռլանդիա) զույգի հաղթողին:
Խմբային փուլի խաղերը կանցկացվեն օգոստոսի 18-21-ը։


