Նիդերլանդցի լեգենդար ֆուտբոլիստ Մարկո վան Բաստենն արձագանքել է Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի՝ Բերգամոյի «Ատալանտայի» դարպասը խփած տպավորիչ գոլին:
«Ութն ընդդեմ մեկի: Նման դեպքերում մտածում ես, թե ֆուտբոլիստը չի կարող գոլ խփել»,- Վան Բաստենի խոսքը մեջբերում է AD-ը:
Հիշեցնենք, որ «Նապոլին» 2-0 հաշվով հաղթանակ էր տարել «Ատալանտայի» նկատմամբ, իսկ 22-ամյա ֆուտբոլիստը 60-րդ րոպեին առաջ էր մղել տանտերերին:
Ընթացիկ մրցաշրջանում Խվիչա Կվարացխելիան «Նապոլիի» կազմում անցկացրած 28 խաղում խփել է 13 գոլ ու կատարել 15 ասիստ: