Լեգենդար ֆուտբոլիստ և անվանի մարզիչ Մարկո վան Բաստենը փորձել է կանխատեսել, թե ինչ դեր կունենա Կրիշտիանու Ռոնալդուն նորանշանակ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի «Մանչեսթեր Յունայթեդում»(նիդեռլանդցին թիմի ղեկն ստանձնելու է ամռանը-խմբ․):
«Եթե Ռոնալդուն շարունակի խաղալ այնպես, ինչպես նախորդ շաբաթ «Նորվիչի» դեմ, ապա թիմից հեռացնելու կարիք չի լինի: Կրիշտիանուն այն ֆուտբոլիստն է, որ սեփական բիզնեսներն ունի ու հաջողությամբ կառավարում է դրանք, սակայն քանի դեռ խաղում 2-3 գոլ է խփում, տեղ կունենա «Յունայթեդի» մեկնարկային կազմում:
Տեն Հագը հաստատ լավ է հասկանում, որ ֆիզիկական առումով Ռոնալդուից ու 18-ամյա երիտասարդ խաղացողից պետք չէ սպասել միևնույն բանը: Ամեն դեպքում վստահ եմ, որ Էրիկը նրանից պահանջելու է այն, ինչ ինքն է ուզում»,- նիդեռլանդցի մասնագետի խոսքը մեջբերում է Goal-ը:
Ընթացիկ մրցաշրջանում «կարմիր սատանաների» կազմում Ռոնալդուն անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 3 ասիստի հեղինակ:


