Logo

Վան դեր Վարտ. «Հոլանդը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ»

23:58 / 04.12.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի», Լոնդոնի «Տոտենհեմի», Ամստերդամի «Այաքսի» և Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը կարծում է, որ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ։

«Եթե հանենք Հոլանդի արագությունը, նա կլինի սովորական ֆուտբոլիստ։ Նա բավարար տեխնիկա չունի։ Դա կարող է իր օգտին լինել, միայն երբ «Սիթին» լավ մարզավիճակում է։

Կարծում եմ` Հոլանդը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ։ Նրան չի հերիքում բարձրակարգ հարձակվողի բնավորությունը։ Ինձ այս խոսքերի համար կքննադատեն, բայց Հոլանդը նույն մակարդակի վրա չէ այն ֆուտբոլիստների հետ, որոնց հետ խաղացել եմ։ Օրինակ՝ Ռուդ վան Նիստելռոյը գերազանցում էր նրան։

«Մանչեսթեր Սիթին» այժմ ունի Հոլանդի կարիքը, իսկ որտե՞ղ է նա։ Ահա, թե ինչու նա չի մտնում համաշխարհային մակարդակի հարձակվողների փոքր խմբի մեջ»,- Վան դեր Վարտի խոսքը մեջբերում է Goal-ը։

Հիշեցնենք, որ նորվեգացի հարձակվողը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2023 թ. հուլիսից, 117 խաղում խփել 107 գոլ, կատարել 14 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա