Logo

Վան դեր Վարտ. «Նիդերլանդների հավաքականը չպետք է անհատապես հսկի Մեսիին»

13:02 / 08.12.2022• Աշխարհի առաջնություն
null

Նիդերլանդների հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտն Արգենտինայի դեմ Կատարում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպումից առաջ խորհրդով դիմել է հայրենակիցներին:

«Մեսին հիանալի խաղ է ցուցադրում աշխարհի առաջնությունում, բայց նրա թիմակիցները, անկեղծ ասած՝ այնքան էլ լավը չեն: Մեսիի դեմ պաշտպանվելը հեշտ չէ: Մի անգամ «Ռեալում» մենք նրա դեմ անհատական վերահսկողություն սահմանեցին Ռամոսի միջոցով, ոչ մի լավ բան չստացվեց: Գուցե Նիդերլանդների հավաքականը չպետք է անհատապես հսկի Մեսիին»,- հոլանդացու խոսքը մեջբերում է NOS-ը:

Հիշեցնենք, որ Նիդերլանդներ - Արգենտինա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ