Logo

Վան Դեյկն ասել է՝ ով կարող է փոխարինել Ֆիրմինոյին

12:54 / 23.05.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» նիդերլանդցի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը վստահ է, որ իր հայրենակից Կոդի Գակպոն հաջողությամբ կփոխարինի բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյին:

«Վստահ եմ՝ Կոդի Գակպոն կարող է լրացնել Ֆիրմինոյի բացը: Նա շարունակում է սովորել ու հարմարվել թիմին: Գակպոյի համար առաջին կես տարին լավ է ընթանում: Նա պետք է շարունակի առաջ շարժվել ու լսել խորհուրդներս»,- Վան Դեյկի խոսքը մեջբերում է 90min-ը:

Հիշեցնենք, որ Ռոբերտո Ֆիրմինոն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից», որի գույները պաշտպանում է 2015 թվականից: 31-ամյա հարձակվողն անգլիական ակումբում 361 խաղում խփել է 110 գոլ ու կատարել 79 ասիստ:

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Կոդի Գակպոն «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 25 խաղ, խփել 6 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ