Logo

Վան Դեյկը` իր ապագայի մասին. «Խուճապի մատնվելու կարիք չկա»

16:21 / 15.03.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը խոսել է իր ապագայի մասին:

«Այժմ ես հանգիստ եմ։ Ապագայում ինչ էլ լինի, խուճապի մատնվելու կարիք չկա։ Եթե ես անհանգստանամ, դա նկատելի կլինի իմ խաղում»,- նիդերլանդցի պաշտպանի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

33-ամյա ֆուտբոլիստի ու մերսիսայդյան գրանդի պայմանագրի ժամկետը լրանում է 2025թ. հուլիսի 1-ին։ Այդ ժամանակ նա ակումբից կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ